Հիմնավոր վերանորոգվել և մասնակի վերականգնվել են տասնյակ շենքերի տանիքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատ քաղաքում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը ամենաօրակարգայիններից է: Հավանաբար այդ է պատճառը, որ քաղաքի նորընտիր ղեկավար Արգամ Աբրահամյանը ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել դրանց հիմնանորոգման ու մասնակի վերականգնմանը:
Այս պահին արդեն իսկ կան արձանագրված արդյունքներ. հիմնավոր վերանորոգվել են քաղաքի Իսակով փողոցի թիվ 72, թիվ 74, Արարատյան փողոցի թիվ 1, Խանջյան փողոցի թիվ 16, Երևանյան փողոցի թիվ 1, Պատկանյան փողոցի թիվ 62/4, Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքերի տանիքներն ամբողջությամբ:
Մասնակիորեն վերանորոգվել են ավելի քան 60 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Աշտարակի քաղաքապետարանում վստահեցնում են` գործընթացը չի ընդհատվելու, քաղաքային տնտեսության այս խնդիրը հնարավոր սեղմ ժամկետներում պետք է լուծում ստանա:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



