Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը
СПОРТ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մասնակցելով Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին, դարձավ այդ մրցաշարում 100 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Սեպտեմբերի 16-ին Հռոմում կայացած խաղի օրը Արգենտինայի հավաքականի ավագը 28 տարեկան ու 84 օրական էր: Նա գերազանցեց իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, որը Չեմպիոնների լիգայում 100 խաղի սահմանագիծը հատել էր 28 տարեկան 239 օրականում, գրում է Mister Chiping-ը:
Լիոնել Մեսին 2004-ին է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում եւ մինչեւ օրս մասնակցել է 11 մրցաշարերի: Անցկացրած 100 խաղերում արգենտինացին դարձել է 77 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ 4 անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



