Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը
SPORT«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մասնակցելով Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին, դարձավ այդ մրցաշարում 100 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Սեպտեմբերի 16-ին Հռոմում կայացած խաղի օրը Արգենտինայի հավաքականի ավագը 28 տարեկան ու 84 օրական էր: Նա գերազանցեց իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, որը Չեմպիոնների լիգայում 100 խաղի սահմանագիծը հատել էր 28 տարեկան 239 օրականում, գրում է Mister Chiping-ը:
Լիոնել Մեսին 2004-ին է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում եւ մինչեւ օրս մասնակցել է 11 մրցաշարերի: Անցկացրած 100 խաղերում արգենտինացին դարձել է 77 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ 4 անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



