«Կեսար» աղցան. բաղադրատոմս
ФОТО
«Կեսար» աղցանը բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, որոնք նման չեն միմյանց: Այս աղցանը կարելի պատրաստել հավով, ծովամթերքով և հատուկ բուսակերների համար: Աղցանի հիմնական բարդությունը սոուսն է, որը պատրաստելու հազարավոր տարբերակներ կան: Առաջարկում ենք «Կեսար» աղցանի ոչ այնքան տարածված, սակայն շատ համեղ բաղադրատոմս:
Բատոն հաց- 1 հատ
Հավի կրծքամիս- 300գր
Հազարի թերթիկներ
Պարմեզան պանիր- 50գր
Սխտոր- 1 հատ
Ձիթապտղի յուղ
Սոուսի համար
Շոգեխաշած ձվի դեղնուց- 2 հատ
Մանանեխ- 2ճ. գդալ
Սխտոր- 1 հատ
Լիմոնի հյութ- 2ճ. գդալ
6% քացախ- 1թ. գդալ
Ձիթապտղի յուղ- 100մլ
Աղ
Բիբար
Խառնել 5ճ. գդալ ձիթապտղի յուղն ու ճզմված սխտորը, թողնել 15 րոպե
Բատոնը խորանարդներով կտրատել
Տապակել մինչ ոսկեգույն դառնալը
Հավի կրծքամիսը կտրատել
Աղ ու բիբար ավելացնել և տապակել
Սոուսի համար խառնել դեղնուցներն ու մանանեխը
Ավելացնել քացախը, լիմոնի հյութն ու ճզմված սխտորը, խառնել
Հետո ավելացնել ձիթապտղի յուղը, աղն ու բիբարը և խառնել
Պանիրը մանր քերիչով անցկացնել
Ափսեի մեջ լցնել կտրատած հազարի թերթիկները
Ավելացնել չորահացերն ու կրծքամիսը
Սոուս ավելացնել
Վերջում ավելացնել պանիրը
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ say7.info




















































