Անգլիացիները աշխարհի խոշորագույն կրիոգեն էլեկտրակայանն են գործարկել
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիայի հյուսիսում, Մանչեսթերի շրջակայքում գործարկվել է աշխարհի խոշորագույն կրիոգեն էլեկտրակայանը,հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Դրա աշխատանքի հիմքում գիշերային ժամերին էժան էլեկտրաէներգիայի գործածումով կրիոգեն տարրաներում պահվող օդի նոսրացումն է, որը հետո տաքանում է ու ընդլայնվում, մտնում տուրբիններ ու արտադրում էլեկտրաէներգիա, որը մատակարարվում է ցանց։
Դա պիլոտային նախագիծ է, որը նախատեսված է հետագայում ընդլայնել։ Կրիոգեն էլեկտրակայանի հզորությունը կազմում է 5 ՄՎտ, ինչը բավական է 5 հազար ընտանիքների երեք ժամ էներգիա մատակարարելու համար։
Highview Power Storage ընկերությունը, որը կառուցել է այդ էլեկտրակայանը, վտահեցնում է, որ էլեկտրաէներգիայի արտադրման նման սխեման հեշտությամբ կարելի է ընդլայնել ու գործածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների հետ միասին, մանավանդ արեւային ու քամու էներգետիկայի ոլորտներում։
2015-ին այլընտրանքային էներգետիկան մատակարարել է Բրիտանիայում սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 25 տոկոսը։
Սակայն արեւային ու քամու էներգահամակարգերը էներգիան ոչ համաչափ են արտադրում, ու նման էներգիան կոնսերվացնելու ու պահելու խնդիրը սուր է։ Նոր կրիոգեն էլեկտրակայանը այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակներից է։



