Տոկիոյում մեկնարկել է 2020-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալող մարզադաշտի կառուցումը
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայում կայացել է Տոկիոյի նոր օլիմպիական մարզադաշտի հիմնարկեքի արարողությունը: Այդ մարզադաշտում են անցկացվելու 2020-ի Ամառային օլիմպիական խաղերը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արարողությանը ներկա են գտնվել երկրի վարչապետ Սինձո Աբեն, մայրաքաղաքային պրեֆեկտուրայի նահանգապետ Յուրիկո Կոինկեն, ինչպես նաև մարզադաշտի ճարտարապետ Կենգո Կուման:
Նոր մարզադաշտը կառուցվելու է հին մարզադաշտի տեղում, որն օգտագործվել է 1964-ի Օլիմպիադայի ժամանակ: Նոր կառույցի նախնական նախագիծը մերժվել էր կառավարության կողմից, որն այն չափազանց թանկարժեք էր գնահատել:
Երկրի իշխանությունները մտահոգված են Օլիմպիադայի անցկացման աճող ծախսերով: Նոր մարզադաշտը, որը կառուցվելու է փայտից և հավաքովի վահանակներից, հավանաբար, կապամոնտաժվի խաղերի ավարտին: Կառուցման աշխատանքները 1.5 մլրդ դոլար կարժենան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



