Տոկիոյում մեկնարկել է 2020-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալող մարզադաշտի կառուցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում կայացել է Տոկիոյի նոր օլիմպիական մարզադաշտի հիմնարկեքի արարողությունը: Այդ մարզադաշտում են անցկացվելու 2020-ի Ամառային օլիմպիական խաղերը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արարողությանը ներկա են գտնվել երկրի վարչապետ Սինձո Աբեն, մայրաքաղաքային պրեֆեկտուրայի նահանգապետ Յուրիկո Կոինկեն, ինչպես նաև մարզադաշտի ճարտարապետ Կենգո Կուման:
Նոր մարզադաշտը կառուցվելու է հին մարզադաշտի տեղում, որն օգտագործվել է 1964-ի Օլիմպիադայի ժամանակ: Նոր կառույցի նախնական նախագիծը մերժվել էր կառավարության կողմից, որն այն չափազանց թանկարժեք էր գնահատել:
Երկրի իշխանությունները մտահոգված են Օլիմպիադայի անցկացման աճող ծախսերով: Նոր մարզադաշտը, որը կառուցվելու է փայտից և հավաքովի վահանակներից, հավանաբար, կապամոնտաժվի խաղերի ավարտին: Կառուցման աշխատանքները 1.5 մլրդ դոլար կարժենան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



