Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական Reuters հայտնում է,որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։
Հաղորդվում է, որ նա ծրագրել է հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետի, քրդական ինքնավարության նախագահի, ինչպես նաև իրաքյան զորքերին աջակցող ԱՄՆ գլխավորած դաշինքի հրամանատարի հետ։
Այդ հանդիպումների քննարկման թեման լինելու է Մոսուլը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատվելու հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը սխալմամբ հարվածել էր իրաքյան զորքերին, ինչի հետևանքով սպանվել էր 90 և վիրավորվել էր ավելի քան 100 իրաքցի զինծառայող։
Իրաքն ու ԱՄՆ-ը հերքել էին այդ տեղեկությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



