Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ
INTERNATIONAL NEWSԲրիտանական Reuters հայտնում է,որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։
Հաղորդվում է, որ նա ծրագրել է հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետի, քրդական ինքնավարության նախագահի, ինչպես նաև իրաքյան զորքերին աջակցող ԱՄՆ գլխավորած դաշինքի հրամանատարի հետ։
Այդ հանդիպումների քննարկման թեման լինելու է Մոսուլը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատվելու հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը սխալմամբ հարվածել էր իրաքյան զորքերին, ինչի հետևանքով սպանվել էր 90 և վիրավորվել էր ավելի քան 100 իրաքցի զինծառայող։
Իրաքն ու ԱՄՆ-ը հերքել էին այդ տեղեկությունը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



