Ռուբիկ Հակոբյանը դեռ չի որոշել
ПОЛИТИКАՀայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաերկարակյաց պատգամավորներից Ռուբիկ Հակոբյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի որոշել, թե կշարունակի արդյոք իր քաղաքական կարիերան, թե՝ ոչ, և եթե այո, ապա որ քաղաքական ուժի հետ:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` նրան չեն ցանկանում ընդունել իր հարազատ ՀՅԴ–ում, իսկ «Ժառանգությունից» էլ Ռ. Հակոբյանն ինքնակամ է հրաժարվել: Քաղաքական ակտիվ «ներկապնակում» ներկայացված լինելու համար նա, ամենայն հավանականությամբ, պետք է բանակցի կա՛մ ՀՀԿ–ի, կա՛մ էլ նոր ստեղծված այս կամ այն կուսակցության հետ, բայց որ առանց ԱԺ–ում աթոռ զբաղեցնելու հստակ երաշխիքի նա ոչ մի ուժի հետ չի համաձայնի քայլել՝ հստակ է:
Տպավորությունն այնպիսին է, որ վերջին շրջանում սնկի նման աճած նոր կուսակցությունները, նույնպես նրա քիմքով չեն: Չնայած, բոլորն էլ հույս են փայփայում ինչ–որ կերպ «տեղավորվել» ապագա խորհրդարանում:
Տարբեր ճամբարներ փոխելը թեև վատ սովորություն է, սակայն կարծես թե ԱԺ–ում մշտական աթոռ ունենալն ավելի գայթակղիչ է: Ուստի հետաքրքիր է, թե սեփական ամբիցիաները բավարարելու համար Ռուբիկ Հակոբյանը ո՞ր ուղղությամբ կշարժվի, հատկապես, երբ նրան հիմնականում հաջողվում է ջրից չոր դուրս գալ և մշտապես տեղ զբաղեցնել խորհրդարանում:
Արմինե Գրիգորյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



