Ռուբիկ Հակոբյանը դեռ չի որոշել
POLITICSՀայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաերկարակյաց պատգամավորներից Ռուբիկ Հակոբյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի որոշել, թե կշարունակի արդյոք իր քաղաքական կարիերան, թե՝ ոչ, և եթե այո, ապա որ քաղաքական ուժի հետ:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` նրան չեն ցանկանում ընդունել իր հարազատ ՀՅԴ–ում, իսկ «Ժառանգությունից» էլ Ռ. Հակոբյանն ինքնակամ է հրաժարվել: Քաղաքական ակտիվ «ներկապնակում» ներկայացված լինելու համար նա, ամենայն հավանականությամբ, պետք է բանակցի կա՛մ ՀՀԿ–ի, կա՛մ էլ նոր ստեղծված այս կամ այն կուսակցության հետ, բայց որ առանց ԱԺ–ում աթոռ զբաղեցնելու հստակ երաշխիքի նա ոչ մի ուժի հետ չի համաձայնի քայլել՝ հստակ է:
Տպավորությունն այնպիսին է, որ վերջին շրջանում սնկի նման աճած նոր կուսակցությունները, նույնպես նրա քիմքով չեն: Չնայած, բոլորն էլ հույս են փայփայում ինչ–որ կերպ «տեղավորվել» ապագա խորհրդարանում:
Տարբեր ճամբարներ փոխելը թեև վատ սովորություն է, սակայն կարծես թե ԱԺ–ում մշտական աթոռ ունենալն ավելի գայթակղիչ է: Ուստի հետաքրքիր է, թե սեփական ամբիցիաները բավարարելու համար Ռուբիկ Հակոբյանը ո՞ր ուղղությամբ կշարժվի, հատկապես, երբ նրան հիմնականում հաջողվում է ջրից չոր դուրս գալ և մշտապես տեղ զբաղեցնել խորհրդարանում:
Արմինե Գրիգորյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



