ԼՂ հիմնահարցի կարգավորման բանալին՝ ըստ Լավրովի
МЕЖДУНАРОДНОЕՆախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին է։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին։
Նրա խոսքով՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն գործող ձևաչափերի շրջանակներում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել է Լավրովը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



