ԼՂ հիմնահարցի կարգավորման բանալին՝ ըստ Լավրովի
INTERNATIONAL NEWSՆախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին է։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին։
Նրա խոսքով՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն գործող ձևաչափերի շրջանակներում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել է Լավրովը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



