Զրոյից՝ 0,1-ի արանքում
ПОЛИТИКАԾառուկյանի վերադարձի ստվերը, պարզվում է, շատերի արևն է փակել: Հասկանու՞մ եք, դեռ ընդամենը ստվերը: Որովհետև քաղաքական գործունեությունը ծաղրի առարկա դարձրած որոշ գործիչներ արդեն ստվերի վրա են սկսել հարձակվել, մարդու՝ քաղաքականություն վերադառնալու տեսլականի:
Վերջերս Արամ Սարգսյանը քաղաքական օրակարգ է որդեգրել՝ առավոտ շուտ, կեսօրին ու մի քիչ ուշոտ խոսել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Մարդը կատաղել է, հազարից մի անգամ 0-ից 0.1-ի արանքում վարկանիշ ունեցող տղերքը հավաքվել էին, մեծ-մեծ խոսում էին, իրենց քաղաքական գործիչ էին երևակայում:
Եվ Ծառուկյանի վերադարձի տեսլականի ամենամեծ օգուտը գիտե՞ք որն էր. յուրաքանչյուրի տեղն ու չափը հստակ երևաց: Խաղեր տալու հնարավորությունները փակվեցին, բազմաթիվ դրամաշնորհների հնարավորություններ սառեցվեցին, որովհետև բոլորին էլ պարզ է. քաղաքական մրցակցության մեջ, երբ խոսք է գնում Ծառուկյանի նման քաշային կատեգորիայի գործչի ստվերի տակ մնալու մասին, կլիենտը անհետաքրքիր է դառնում:
Ու այս վերջին հակածառուկյանական հիստերիայի ֆոնին լայկայի ու փղի՝ բոլորիս հայտնի պատմությունը հիշեցի:
Տիգրան Բարսեղյան
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



