Զրոյից՝ 0,1-ի արանքում
POLITICSԾառուկյանի վերադարձի ստվերը, պարզվում է, շատերի արևն է փակել: Հասկանու՞մ եք, դեռ ընդամենը ստվերը: Որովհետև քաղաքական գործունեությունը ծաղրի առարկա դարձրած որոշ գործիչներ արդեն ստվերի վրա են սկսել հարձակվել, մարդու՝ քաղաքականություն վերադառնալու տեսլականի:
Վերջերս Արամ Սարգսյանը քաղաքական օրակարգ է որդեգրել՝ առավոտ շուտ, կեսօրին ու մի քիչ ուշոտ խոսել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Մարդը կատաղել է, հազարից մի անգամ 0-ից 0.1-ի արանքում վարկանիշ ունեցող տղերքը հավաքվել էին, մեծ-մեծ խոսում էին, իրենց քաղաքական գործիչ էին երևակայում:
Եվ Ծառուկյանի վերադարձի տեսլականի ամենամեծ օգուտը գիտե՞ք որն էր. յուրաքանչյուրի տեղն ու չափը հստակ երևաց: Խաղեր տալու հնարավորությունները փակվեցին, բազմաթիվ դրամաշնորհների հնարավորություններ սառեցվեցին, որովհետև բոլորին էլ պարզ է. քաղաքական մրցակցության մեջ, երբ խոսք է գնում Ծառուկյանի նման քաշային կատեգորիայի գործչի ստվերի տակ մնալու մասին, կլիենտը անհետաքրքիր է դառնում:
Ու այս վերջին հակածառուկյանական հիստերիայի ֆոնին լայկայի ու փղի՝ բոլորիս հայտնի պատմությունը հիշեցի:
Տիգրան Բարսեղյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



