Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության կենտրոնում է
ОБЩЕСТВОԳերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից:
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



