Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության կենտրոնում է
SOCIETYԳերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից:
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



