Հարցումը ցույց Է տվել, թե ովքեր կանցնեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներով կանցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ֆրանսպ րես» գործակալությունը՝ հղում անելով BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության անցկացրած հարցմանը:
Ինչպես վկայում են հարցման տվյալները, որը կատարվել Է Orange ընկերության եւ Presse rռgionale խմբի համար, ընտրությունների առաջին փուլում Ֆիյոնի օգտին մտադիր Է քվեարկել հարցվածների 23 տոկոսից մինչեւ 29 տոկոսը, լե Պենի օգտին՝ 24 տոկոսից մինչեւ 26 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ֆիյոնն զգալիորեն առաջ կանցնի լե Պենից՝ հավաքելով ձայների 67 տոկոսը:
Հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ 2017 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին դեկտեմբերի 5-ին հայտարարած Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Սոցիալիստական կուսակցության փրայմերիզներում հաղթելու դեպքում կկարողանա առաջին փուլում հավաքել ձայների ընդամենը 20-21 տոկոսը, ինչը բավարար չի լինի երկրորդ փուլ անցնելու համար:
Հարցումը, որին մասնակցել են 934 գրանցված ընտրողներ, առցանց անցկացվել Է դեկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,4 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



