Հարցումը ցույց Է տվել, թե ովքեր կանցնեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներով կանցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ֆրանսպ րես» գործակալությունը՝ հղում անելով BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության անցկացրած հարցմանը:
Ինչպես վկայում են հարցման տվյալները, որը կատարվել Է Orange ընկերության եւ Presse rռgionale խմբի համար, ընտրությունների առաջին փուլում Ֆիյոնի օգտին մտադիր Է քվեարկել հարցվածների 23 տոկոսից մինչեւ 29 տոկոսը, լե Պենի օգտին՝ 24 տոկոսից մինչեւ 26 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ֆիյոնն զգալիորեն առաջ կանցնի լե Պենից՝ հավաքելով ձայների 67 տոկոսը:
Հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ 2017 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին դեկտեմբերի 5-ին հայտարարած Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Սոցիալիստական կուսակցության փրայմերիզներում հաղթելու դեպքում կկարողանա առաջին փուլում հավաքել ձայների ընդամենը 20-21 տոկոսը, ինչը բավարար չի լինի երկրորդ փուլ անցնելու համար:
Հարցումը, որին մասնակցել են 934 գրանցված ընտրողներ, առցանց անցկացվել Է դեկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,4 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



