Մարդինում և Հաքքարիում PKK-ի գործողություններից 5 ոստիկան է զոհվել
ОБЩЕСТВОԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել երկրի իրավապահ մարմինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակումներն իրականացվել են Մարդինում և Հաքքարիում:
Մարդինում քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկը ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել մեկը:
Հաքքարիում ևս պայթուցիկը գործի է դրվել ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ: Այստեղ պայթյունից զոհվել է 2 ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով Մարդինում և Հաքքարիում լայնածավալ գործողություններ են սկսվել:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



