Մարդինում և Հաքքարիում PKK-ի գործողություններից 5 ոստիկան է զոհվել
SOCIETYԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել երկրի իրավապահ մարմինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակումներն իրականացվել են Մարդինում և Հաքքարիում:
Մարդինում քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկը ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել մեկը:
Հաքքարիում ևս պայթուցիկը գործի է դրվել ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ: Այստեղ պայթյունից զոհվել է 2 ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով Մարդինում և Հաքքարիում լայնածավալ գործողություններ են սկսվել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



