Օրվա բաղադրատոմս. Թռչնի կաթ
ФОТО
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ (դեղնուց)
- շաքարավազ - 60գր
- ալյուր - 60գր
- Սուֆլեի համար՝
- ժելատին - 25գր (կարելի է փոխարինել 7 գրամ ագար-ագարով)
- ջուր - 140մլ
- շաքարավազ - 400գր
- կարագ - 200գր
- խտացրած կաթ - 100գր
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150գր
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք ժելատինը սառը ջրում ու թողնում 1 ժամ:
Խմորի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ներքևից վերև շարժումներով: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում: - Պատրաստի թխվածքը հանում ենք ձևամանից և թողնում, որ սառչի:
- Թրջած ժելատինը դնում ենք միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք շաքարավազն ու վերցնում կրակից: Այս բաղադրատոմսում ժելատինը կարելի է փոխարինել ագար-ագարով (7 գր): Այս դեպքում եփում ենք մինչև 110 աստիճանի հասնելը, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում, որ մի քիչ սառչի (մինչև 70-80 աստիճան):
- Հարում ենք կարագն ու խտացրած կաթը, մինչև ստացվի միատարր զանգված:
- Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները մինչև փրփրելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ժելատինը և շարունակում հարել մինչև ստանանք խիտ զանգված:
Ստացված զանգվածին ավելացնում ենք հարած կարագային զանգվածն ու կրկին հարում: - Ապա ձևամանի մեջ դնում ենք պատրաստի բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և տեղափոխում սառնարան 1 ժամով:
- Ջնարակի համար հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա և լցնում պատրաստի տորթի վրա, ապա նորից տեղափոխում սառնարան մինչև ջնարակի սառելը: Ժելատին կիրառելու դեպքում ցանկալի է տորթը պահել սառնարանում: Ագար-ագարի դեպքում կարելի է և սենյակային ջերմաստիճանում պահել:
- Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:





















































1
Фанаты Дженнифер Лопес считают, что в блонде она похожа на Мадонну: первые кадры фильма «Поцелуй жен...
2
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
3
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
4
Действительно ли выборы будут очередными? «Паст»
5
То, что плохо лично для Пашиняна, может быть очень хорошо для Армении, и наоборот: «Паст»