Օրվա բաղադրատոմս. Թռչնի կաթ
PHOTOԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ (դեղնուց)
- շաքարավազ - 60գր
- ալյուր - 60գր
- Սուֆլեի համար՝
- ժելատին - 25գր (կարելի է փոխարինել 7 գրամ ագար-ագարով)
- ջուր - 140մլ
- շաքարավազ - 400գր
- կարագ - 200գր
- խտացրած կաթ - 100գր
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150գր
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք ժելատինը սառը ջրում ու թողնում 1 ժամ:
Խմորի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ներքևից վերև շարժումներով: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ձևամանից և թողնում, որ սառչի:

- Թրջած ժելատինը դնում ենք միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք շաքարավազն ու վերցնում կրակից: Այս բաղադրատոմսում ժելատինը կարելի է փոխարինել ագար-ագարով (7 գր): Այս դեպքում եփում ենք մինչև 110 աստիճանի հասնելը, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում, որ մի քիչ սառչի (մինչև 70-80 աստիճան):

- Հարում ենք կարագն ու խտացրած կաթը, մինչև ստացվի միատարր զանգված:

- Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները մինչև փրփրելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ժելատինը և շարունակում հարել մինչև ստանանք խիտ զանգված:
Ստացված զանգվածին ավելացնում ենք հարած կարագային զանգվածն ու կրկին հարում:
- Ապա ձևամանի մեջ դնում ենք պատրաստի բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և տեղափոխում սառնարան 1 ժամով:

- Ջնարակի համար հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա և լցնում պատրաստի տորթի վրա, ապա նորից տեղափոխում սառնարան մինչև ջնարակի սառելը: Ժելատին կիրառելու դեպքում ցանկալի է տորթը պահել սառնարանում: Ագար-ագարի դեպքում կարելի է և սենյակային ջերմաստիճանում պահել:

- Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:

1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



