Իսպանիայում ձերբակալել են զենք վաճառող 30 մարդու
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի քաղաքացիական գվարդիան 30 մարդու է ձերբակալել, որոնք զբաղվել են զենքի առեւտրով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հաղորդման մեջ:
Խուզարկությունների ժամանակ առգրավվել է տարբեր տրամաչափի 124 միավոր հրազեն, ավելի քան 14 հազար փամփուշտ, 6 կգ վառոդ: Նաեւ հաղորդվել է 2 արհեստանոցի եւ զենքի վաճառակետի հայտնաբերման մասին: Գերատեսչությունից նշել են, որ հանցագործներն այն իրացրել են նաեւ համացանցի միջոցով:
Սա VULPES գործողության երկրորդ մասն է: Ընթացիկ տարվա ապրիլին Քաղաքացիական գվարդիան Ալբասետե նահանգում հայտնաբերել էր 24 միավոր զենք եւ 450 փամփուշտ, այդ ժամանակ ձերբակալվել էր մեկ մարդ, որը զենքը գնել էր Արեւելյան Եվրոպայի երկրներում: Նա իր ավտոտնակում հին զենք էր նորոգում եւ այն իրացնում էր համացանցի միջոցով:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



