Իսպանիայում ձերբակալել են զենք վաճառող 30 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի քաղաքացիական գվարդիան 30 մարդու է ձերբակալել, որոնք զբաղվել են զենքի առեւտրով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հաղորդման մեջ:
Խուզարկությունների ժամանակ առգրավվել է տարբեր տրամաչափի 124 միավոր հրազեն, ավելի քան 14 հազար փամփուշտ, 6 կգ վառոդ: Նաեւ հաղորդվել է 2 արհեստանոցի եւ զենքի վաճառակետի հայտնաբերման մասին: Գերատեսչությունից նշել են, որ հանցագործներն այն իրացրել են նաեւ համացանցի միջոցով:
Սա VULPES գործողության երկրորդ մասն է: Ընթացիկ տարվա ապրիլին Քաղաքացիական գվարդիան Ալբասետե նահանգում հայտնաբերել էր 24 միավոր զենք եւ 450 փամփուշտ, այդ ժամանակ ձերբակալվել էր մեկ մարդ, որը զենքը գնել էր Արեւելյան Եվրոպայի երկրներում: Նա իր ավտոտնակում հին զենք էր նորոգում եւ այն իրացնում էր համացանցի միջոցով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



