Սիրիայի հակամարտության լուծման ծրագիրը կիրականացվի ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հետո. Իրանի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հակամարտության լուծման ուղղությամբ Իրանի ծրագիրը կիրականացվի պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո:
Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
«Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական ծրագիրը կիրականացվի առաջիկա օրերին կայանալիք ռուսաստանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո»,- Fars գործակալության փոխանցմամբ` ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով` Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է տրամադրել Սիրիայի հակամարտության լուծման Իրանի ծրագիրը: Սիրիայի նախագահը դրական է արտահայտվել ծրագրի մասին, անվանելով այն «Իրանի կողմից կառուցողական քաղաքական նախաձեռնություն»:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



