Սիրիայի հակամարտության լուծման ծրագիրը կիրականացվի ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հետո. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հակամարտության լուծման ուղղությամբ Իրանի ծրագիրը կիրականացվի պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո:
Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
«Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական ծրագիրը կիրականացվի առաջիկա օրերին կայանալիք ռուսաստանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո»,- Fars գործակալության փոխանցմամբ` ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով` Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է տրամադրել Սիրիայի հակամարտության լուծման Իրանի ծրագիրը: Սիրիայի նախագահը դրական է արտահայտվել ծրագրի մասին, անվանելով այն «Իրանի կողմից կառուցողական քաղաքական նախաձեռնություն»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



