Առնվազն 11 մարդ է զոհվել, եւս 70-ը՝ տուժել Կարաչիի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով
ОБЩЕСТВОԱռնվազն 11 մարդ Է զոհվել, եւս 70-ը՝ տուժել Պակիստանի Կարաչի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Dawn թերթին:
Հրատարակության տվյալներով՝ հրդեհի զոհ են դարձել նաեւ երեք օտարերկրացիներ, որոնց ազգային պատկանելությունը չի ճշտվում:
Կարաչիի բուժհաստատություններ տեղափոխված 70 տուժածներից 30-ը գտնվում են օրհասական վիճակում:
Հրդեհը տեղի Է ունեցել վաղ առավոտյան «Ռիջենթ պլազա» հյուրանոցում: Այն սկսվել Է խոհանոցի հարկաբաժնում: Կրակն արագորեն տարածվել Է վեր եւ ընդգրկել հյուրանոցի բոլոր վեց հարկերը, ընդ որում արգելափակելով համարներում գտնվող կենվորներին: Օպերատիվորեն պատահարի վայր հասած հրշեջ երեք հաշվարկներին կրակը հաջողվել Է մարել միայն երեք ժամ անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



