Առնվազն 11 մարդ է զոհվել, եւս 70-ը՝ տուժել Կարաչիի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով
SOCIETYԱռնվազն 11 մարդ Է զոհվել, եւս 70-ը՝ տուժել Պակիստանի Կարաչի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Dawn թերթին:
Հրատարակության տվյալներով՝ հրդեհի զոհ են դարձել նաեւ երեք օտարերկրացիներ, որոնց ազգային պատկանելությունը չի ճշտվում:
Կարաչիի բուժհաստատություններ տեղափոխված 70 տուժածներից 30-ը գտնվում են օրհասական վիճակում:
Հրդեհը տեղի Է ունեցել վաղ առավոտյան «Ռիջենթ պլազա» հյուրանոցում: Այն սկսվել Է խոհանոցի հարկաբաժնում: Կրակն արագորեն տարածվել Է վեր եւ ընդգրկել հյուրանոցի բոլոր վեց հարկերը, ընդ որում արգելափակելով համարներում գտնվող կենվորներին: Օպերատիվորեն պատահարի վայր հասած հրշեջ երեք հաշվարկներին կրակը հաջողվել Է մարել միայն երեք ժամ անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



