ԱՄՆ–ում 4-մետրանոց պիթոնը 3 եղնիկ է կուլ տվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ–ում բռնել են ավելի քան 4 մ երկարությամբ պիթոնի, որի որովայնում 3 եղնիկ է եղել, հայտնում է Seeker–ը։ Հսկայական սողունին, որի երկարությունը 457 սմ է եղել, բռնել են Ֆլորիդայի հարավում՝ Էվերգլեյդսի բնական համալիրում։ Ազգային պարկի աշխատակիցները քնեցրել են կենդանուն։
Պիթոնի ներսում գտել են մոտ 45 կգ քաշով հասուն սպիտակապոչ եղնիկի եւ երկու ձագի (17 եւ 13 կգ քաշով) մնացորդները։ Գիտնականները ենթադրում են, որ օձը բռնել է, խեղդել եւ հետո հերթով կուլ տվել կենդանիներին 3 ամսվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, օձը դարանակալել էր կենդանիներին ջրամբարի մոտ։ «Եթե պիթոնն ի վիճակի է 3 ամսում 3 եղնիկ ուտել, ապա հարց է առաջանում, թե էլ ինչ է ուտում նա, որի մասին մենք չգիտենք»,– ասել է հետազոտության հեղինակ կենսաբան Սքոթ Բոբեքը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



