ԱՄՆ–ում 4-մետրանոց պիթոնը 3 եղնիկ է կուլ տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ–ում բռնել են ավելի քան 4 մ երկարությամբ պիթոնի, որի որովայնում 3 եղնիկ է եղել, հայտնում է Seeker–ը։ Հսկայական սողունին, որի երկարությունը 457 սմ է եղել, բռնել են Ֆլորիդայի հարավում՝ Էվերգլեյդսի բնական համալիրում։ Ազգային պարկի աշխատակիցները քնեցրել են կենդանուն։
Պիթոնի ներսում գտել են մոտ 45 կգ քաշով հասուն սպիտակապոչ եղնիկի եւ երկու ձագի (17 եւ 13 կգ քաշով) մնացորդները։ Գիտնականները ենթադրում են, որ օձը բռնել է, խեղդել եւ հետո հերթով կուլ տվել կենդանիներին 3 ամսվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, օձը դարանակալել էր կենդանիներին ջրամբարի մոտ։ «Եթե պիթոնն ի վիճակի է 3 ամսում 3 եղնիկ ուտել, ապա հարց է առաջանում, թե էլ ինչ է ուտում նա, որի մասին մենք չգիտենք»,– ասել է հետազոտության հեղինակ կենսաբան Սքոթ Բոբեքը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



