Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի տնտեսությունը տոկոսներով. 2016–ի զեկույց

ЭКОНОМИКА
«Հայաստանը թվերով–2016» զեկույցի համաձայն` 2015 թ.–ին Հայաստանի համախառն ներքին արդյունքի 48,1%–ը կազմել են առևտուրն ու ծառայությունները, իսկ երկրորդ խոշոր ոլորտը կազմել է գյուղատնտեսությունը (ձկնաբուծության և այլ ճյուղերի հետ միասին) 17,3% տեսակարար կշռով: Ապա հաջորդում են արդյունաբերությունը՝ 16,3% և շինարարությունը՝ 9,5%–ով։ Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները կազմել են՝ –1,8%: Միաժամանակ, ՀՆԱ–ի կառուցվածքում արտադրանքի զուտ հարկերը կազմել են 10,6%, իսկ ավելացված արժեքը՝ 89,4%: Ըստ այս թվերի, կարելի է ասել, մեր երկիրը նախկին ինդուստրիալ–ագրարային երկրից վերածվել է ծառայություններ մատուցող երկրի:
 
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում, մշակող արդյունաբերությունը կազմել է 62,5%, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը կազմել է 16,4%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19,5%: Արդյունաբերական արտադրանքի 41%–ը ապահովել է Երևանը, Սյունիքի մարզը 13,3%–ով հանդիսանում է երկրորդ խոշոր արդյունաբերական մարզը, ապա հաջորդում են Արարատի մարզը՝ 12,8%–ով, Կոտայքի մարզը՝ 10%–ով և Լոռու մարզը՝ 9%–ով: Երևանը և այս չորս մարզերը միասին ապահովել են ամբողջ արդյունաբերական արտադրանքի 86%–ը:
 
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 60,5%–ը ապահովել է բուսաբուծությունը, իսկ մնացած մասը անասնաբուծությունը: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի կառուցվածքում ամենամեծ մասն ապահովել են՝ մսի –20,4%, կարտոֆիլի –11,5%, բանջարեղենի –11,2%, կաթի –11% և հացահատիկի –9% արտադրանքները:
 
 
Մեր երկրում տրանսպորտային ծառայությունների կազմակերպումը հիմնականում կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով: Այսպես՝ տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալի 23%–ն ապահովել է երկաթուղին, 62%–ը՝ ավտոմոբիլային տրանսպորտը: Օդային տրանսպորտը ապահովել է՝ 0,1%–ը, իսկ խողովակաշարերով տեղափոխումը կազմել է 15%–ը: Իսկ ուղևորափոխադրումների զգալի մասը՝ 89%–ը, նույնպես իրականացվել է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, էլեկտրատրանսպորտով՝ 10,2%–ը: Մնացած չնչին մասը իրականացվել է օդային տրանսպորտով և երկաթուղով:
 
Հայաստանում շինարարության ծավալների 70%–ը իրականացվում է կազմակերպությունների և բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: Այսպես, շինարարության ծավալները, ըստ ֆինանսավորման աղբյուրների, բաշխվել են հետևյալ կերպ. կազմակերպությունների միջոցների հաշվին՝ 45%, բնակչության միջոցների հաշին՝ 24%, ապա հաջորդում է պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը՝ 15,3% և միջազգային վարկերի հաշվին ֆինանսավորումը՝ 10,8%: Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ շինարարության ոլորտում ամենամեծ ծավալի աշխատանքներ կատարվել են անշարժ գույքի գործունեության հետ կապված ոլորտում՝ 27,5%, ապա հաջորդում է տրանսպորտային նշանակության օբյեկտների շինարարությունը՝ 10,3%, կացության և հանրային սննդի օբյեկտների շինարարությունը՝ 6,7% և այլ ոլորտները փոքր մասնաբաժիններով:
 
Առևտրի շրջանառության 57,7%–ը իրականացվել է մանրածախ առևտրի միջոցով, 38,7%–ը՝ մեծածախ առևտրի, իսկ 3,6%–ը՝ ավտոմեքենաների առևտրի միջոցով: Մանրածախ առևտրի 73,7%–ը իրականացվել է խանութների միջոցով:
 
Իսկ ծառայությունների ծավալում ամենամեծ կշիռ ունի ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 20,2%, ապա հաջորդում են՝ տեղեկատվությունը և կապի ծառայությունները՝ 19,1%, զվարճությունների և հանգստի ծառայությունները՝ 15,4% և տրանսպորտային ծառայությունները՝ 12,9%:
 
ՀՀ պետական բյուջեում հարկային եկամուտները և տուրքերը կազմել են՝ 91 %–ը, իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ 2,5%–ը: Մնացած եկամուտները կազմել են՝ 6,5%–ը:
Արտահանման կառուցվածքում՝ Եվրամիության երկրների մասնաբաժինը կազմել է՝ 27,8%, դեպի ԱՊՀ երկրներ՝ 19,3%–ը, իսկ այլ երկրներ՝ 52,9%: Իսկ ներմուծման կառուցվածքում՝ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է՝ 33,9%, ԵՄ–երկրներինը՝ 24,1%, իսկ այլ երկրներինը՝ 42%: Այսինքն, եթե 2015 թ.–ին արտահանման կառուցվածքում ԵՄ–ն ավելի առաջատար դիրքեր է գրանցել, քան ԱՊՀ–ն, ապա ներմուծման կառուցվածքում ԱՊՀ–ից ավելի շատ ենք ներմուծում, քան Եվրամիության երկրներից:
 
Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване