Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ վարչապետը ՎԶԵԲ-ի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները. ՀՀ-ում բանկի ներդրումները 1 մլրդ եվրոյից ավելին են

ОБЩЕСТВО

: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ընդհանուր ծավալը հատում է 1 մլրդ եվրոյի շեմը:  Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ թե´ պետական (Կոշտ թափոնների կառավարման, Ջրամատակարարման բարելավման, Սահմանային անցակետերի արդիականացման և այլն), թե´ մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերի իրականացումը՝ հատկապես ողջունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ընթացիկ ընդհանուր պորտֆելի (305 մլն եվրո) 83 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորմանը: Ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարևորել է նաև 2016 թ. մարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Ֆրենսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը կարևորում է մեր երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու ներդրումների ծավալի շարունակական ավելացումը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը, բիզնես միջավայրի ու մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ակտիվ աշխատել այդ կենտրոնի հետ համատեղ նախագծերի շուրջ, ինչպես նաև օգտակար լինել կառավարությանը մրցակցային բարենպաստ դաշտի ձևավորման գործում: Ֆրենսիս Մալիժը, անդրադառնալով երկկողմ գործակցության առաջնահերթություններին, վերահաստատել է 2015 թ. Հայաստանի համար հաստատված նոր ռազմավարությամբ 3 հիմնական՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, տեղական կապիտալի շուկայի զարգացման և ինքնաբավ պետական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի կատարելագործման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային հիմնադրամների ձևավորման և մի շարք այլ ուղղություններով հնարավոր գործակցությանը վերաբերող հարցերի: Ֆրենսիս Մալիժը նաև ողջունել է գործադիրի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ներդրումը և ՀՀ կառավարության ծրագրում 2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացման ամրագրումը:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բաց է և պատրաստ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ հանձնարարելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»