Հանրակացարաններում բնակվող ևս չորս ընտանիք բնակարան կունենա
ОБЩЕСТВОՎայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի 22–րդ փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում և Երևանի Վարդաշեն 6–րդ փողոցի 66/1 շենքում բնակվող չորս ընտանիքի կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակարանները: Այս մասին մշակված նախագիծը վաղը կառավարության նիստին կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ըստ նախագծի՝ Պետական գույքի կառավարման վարչության հիմնարկին ամրացված Աղավնաձոր համայնքի 22–րդ փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում՝ «Աղավնաձորի ամբուլատորիա» ՓԲԸ–ի նախկին շենքում, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդաշեն 6–րդ փողոցի 66/1 շենքում՝ Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի հանրակացարանում, բնակվող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետը այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում բնակարաններում բնակվող անձանց հետ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր կկնքի: Կառավարության կողմից այս որոշման նախագծի ընդունման հիմնական նպատակը հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է:
Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը դեռևս 2012 թ.–ին Տարածքային կառավարման նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ «Աղավնաձորի ամբուլատորիա» ՓԲԸ–ի հին շենքը կառուցվել է 1974 թ. և գործել մինչև 2003 թ.: Այնուհետև ընկերությունը նույն թվականին տեղափոխվել էր Համաշխարհային բանկի միջոցով կառուցված նոր մասնաշենք, իսկ հին շենքում տարիներ շարունակ համայնքի երիտասարդ ընտանիքներ են բնակվում, ինչի հետ կապված մարզպետը խնդրել էր շենքը հանձնել Աղավնաձորի գյուղական համայնքին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



