Հանրակացարաններում բնակվող ևս չորս ընտանիք բնակարան կունենա
SOCIETYՎայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի 22–րդ փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում և Երևանի Վարդաշեն 6–րդ փողոցի 66/1 շենքում բնակվող չորս ընտանիքի կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակարանները: Այս մասին մշակված նախագիծը վաղը կառավարության նիստին կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ըստ նախագծի՝ Պետական գույքի կառավարման վարչության հիմնարկին ամրացված Աղավնաձոր համայնքի 22–րդ փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում՝ «Աղավնաձորի ամբուլատորիա» ՓԲԸ–ի նախկին շենքում, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդաշեն 6–րդ փողոցի 66/1 շենքում՝ Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի հանրակացարանում, բնակվող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետը այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում բնակարաններում բնակվող անձանց հետ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր կկնքի: Կառավարության կողմից այս որոշման նախագծի ընդունման հիմնական նպատակը հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է:
Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը դեռևս 2012 թ.–ին Տարածքային կառավարման նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ «Աղավնաձորի ամբուլատորիա» ՓԲԸ–ի հին շենքը կառուցվել է 1974 թ. և գործել մինչև 2003 թ.: Այնուհետև ընկերությունը նույն թվականին տեղափոխվել էր Համաշխարհային բանկի միջոցով կառուցված նոր մասնաշենք, իսկ հին շենքում տարիներ շարունակ համայնքի երիտասարդ ընտանիքներ են բնակվում, ինչի հետ կապված մարզպետը խնդրել էր շենքը հանձնել Աղավնաձորի գյուղական համայնքին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



