Մարադոնա. Բլատերը գող է, իսկ Պլատինին՝ խաբեբա
СПОРТԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացող Յոզեֆ Բլատերին ու ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին: Մարադոնային դուր չի գալիս, որ հրաժարական տալուց հետո Բլատերը չի ցանկանում զրուցել լրագրողների հետ:
«Բլատերը մեկուսացվել է աշխարհից, իսկ դա նշանակում է, որ նա գող է: Ինչ վերաբերում է Պլատինիին, ապա նա էլ խաբեբա է: Բլատերը նրան սովորեցրել է ստել»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարադոնան հաստատել էր, որ առաջադրվելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որում հաղթելու գլխավոր ֆավորիտը Պլատինին է:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



