Մարադոնա. Բլատերը գող է, իսկ Պլատինին՝ խաբեբա
ՍՊՈՐՏԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացող Յոզեֆ Բլատերին ու ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին: Մարադոնային դուր չի գալիս, որ հրաժարական տալուց հետո Բլատերը չի ցանկանում զրուցել լրագրողների հետ:
«Բլատերը մեկուսացվել է աշխարհից, իսկ դա նշանակում է, որ նա գող է: Ինչ վերաբերում է Պլատինիին, ապա նա էլ խաբեբա է: Բլատերը նրան սովորեցրել է ստել»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարադոնան հաստատել էր, որ առաջադրվելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որում հաղթելու գլխավոր ֆավորիտը Պլատինին է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



