ՀՀԿ-ն խմբակցության նիստում քննարկել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նոյեմբերի 30-ին նիստ է գումարել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձաժողովներում և լիագումար նիստում: Նախագծի քննարկումը ժամանակավորապես ընդհատվել էր, որպեսզի պատգամավորները ներկայացնեին իրենց առաջարկները:
Պետական բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ լիագումար նիստում, հավանաբար, կշարունակվեն առաջիկա քառօրյա նիստի ընթացքում, որը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



