ՀՀԿ-ն խմբակցության նիստում քննարկել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը
POLITICSԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նոյեմբերի 30-ին նիստ է գումարել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձաժողովներում և լիագումար նիստում: Նախագծի քննարկումը ժամանակավորապես ընդհատվել էր, որպեսզի պատգամավորները ներկայացնեին իրենց առաջարկները:
Պետական բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ լիագումար նիստում, հավանաբար, կշարունակվեն առաջիկա քառօրյա նիստի ընթացքում, որը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



