Հնդիկ յոթ զինվորական Է զոհվել Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում կատարված հարձակման հետեւանքով
ОБЩЕСТВОՀնդկական բանակի յոթ զինծառայող, այդ թվում՝ երկու սպա Է սպանվել երկրի Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում ռազմակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հնդկական հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ զինյալները, որոնք ոստիկանի համազգեստ Էին հագել, գրոհել են Ջամմու քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նագրոտա քաղաքի ռազմաբազայի վրա:
Նշվում Է, որ զինյալները ներխուժել են ճաշարան եւ այն շենքը, որտեղ ապրում Էին սպաների ընտանիքները, եւ պատանդ վերցրել նրանց:
Հատուկ գործողության արդյունքում պատանդառված բոլոր մարդիկ ազատվել են, նրանց թվում զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



