Հնդիկ յոթ զինվորական Է զոհվել Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում կատարված հարձակման հետեւանքով
SOCIETYՀնդկական բանակի յոթ զինծառայող, այդ թվում՝ երկու սպա Է սպանվել երկրի Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում ռազմակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հնդկական հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ զինյալները, որոնք ոստիկանի համազգեստ Էին հագել, գրոհել են Ջամմու քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նագրոտա քաղաքի ռազմաբազայի վրա:
Նշվում Է, որ զինյալները ներխուժել են ճաշարան եւ այն շենքը, որտեղ ապրում Էին սպաների ընտանիքները, եւ պատանդ վերցրել նրանց:
Հատուկ գործողության արդյունքում պատանդառված բոլոր մարդիկ ազատվել են, նրանց թվում զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



