Ադրբեջանում նախագահին համացանցում վիրավորելու համար կազատազրկեն 2 տարով
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում քրեական պատասխանատվություն են սահմանել երկրի նախագահին համացանցում վիրավորելու համար: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, համապատասխան օրինագիծն ընդունվել է Միլի մեջլիսի (երկրի օրենսդրական մարմինը) լիագումար նիստի ժամանակ:
«Երկրի ղեկավարի արժանիքներն ու պատիվը անարգելու կամ նվաստացնելու փորձը տեղեկատվական ինտերնետ-տիրույթում կհանգեցնի քրեական պատասխանատվության», - հայտնում է գործակալությունը:
Երկրի Քրեական օրենսգրքում հավելում սահմանելու մասին առաջարկով հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Նմանատիպ արարքի համար նախատեսվում է 500-1000 մանաթի չափով տուգանք կամ 2 տարվա ազատազրկում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



