Ադրբեջանում նախագահին համացանցում վիրավորելու համար կազատազրկեն 2 տարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում քրեական պատասխանատվություն են սահմանել երկրի նախագահին համացանցում վիրավորելու համար: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, համապատասխան օրինագիծն ընդունվել է Միլի մեջլիսի (երկրի օրենսդրական մարմինը) լիագումար նիստի ժամանակ:
«Երկրի ղեկավարի արժանիքներն ու պատիվը անարգելու կամ նվաստացնելու փորձը տեղեկատվական ինտերնետ-տիրույթում կհանգեցնի քրեական պատասխանատվության», - հայտնում է գործակալությունը:
Երկրի Քրեական օրենսգրքում հավելում սահմանելու մասին առաջարկով հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Նմանատիպ արարքի համար նախատեսվում է 500-1000 մանաթի չափով տուգանք կամ 2 տարվա ազատազրկում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



