Իրանի ԱԳ նախարար․Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար, մանավանդ Լատինական Ամերիկայում, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Կուբայի դեսպանատանը Ֆիդել Կաստրոյի հիշատակին արարողության ժամանակ։ Ֆիդել Կաստրոյի հիշատակի գրքում Զարիֆը ցավակցական գրություն է թողել Կաստրոյի ընտանիքին, Կուբայի ժողովրդին ու կառավարությանը, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Արարողության ժամանակ Իրանի արտգործնախարարը նշելով Թեհրանի ու Հավանայի միջեւ ջերմ հարաբերությունները, կոչ է արել առաջ մղել այդ կապերը։ Նա շեշտել է, որ Իրանը միշտ կլինի Կուբայի ժողովրդի ու կառավարության կողքին։ «Աշխարհը չի մոռանա Կաստրոյին, որպես ազատատենչ շարժումների առաջնորդի»,- ասել է նա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



