Իրանի ԱԳ նախարար․Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար, մանավանդ Լատինական Ամերիկայում, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Կուբայի դեսպանատանը Ֆիդել Կաստրոյի հիշատակին արարողության ժամանակ։ Ֆիդել Կաստրոյի հիշատակի գրքում Զարիֆը ցավակցական գրություն է թողել Կաստրոյի ընտանիքին, Կուբայի ժողովրդին ու կառավարությանը, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Արարողության ժամանակ Իրանի արտգործնախարարը նշելով Թեհրանի ու Հավանայի միջեւ ջերմ հարաբերությունները, կոչ է արել առաջ մղել այդ կապերը։ Նա շեշտել է, որ Իրանը միշտ կլինի Կուբայի ժողովրդի ու կառավարության կողքին։ «Աշխարհը չի մոռանա Կաստրոյին, որպես ազատատենչ շարժումների առաջնորդի»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



