Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել նաև Բոլիվիայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ալժիրում և Նիկարագուայում
МЕЖДУНАРОДНОЕԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում յոթնօրյա սուգ է հայտարարել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Վկայակոչելով Interfax-ը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Բոլիվիայի պետական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց տեղադրված դրոշների վրա սգո ժապավեններ կամրացվեն: Նախապես ծրագրված մի շարք հանրային միջոցառումներ էլ չեղյալ կհայտարարվեն:
Բոլիվիան միացավ Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ հայտարարած 5 երկրներին` Կուբային, Ուրուգվային, Վենեսուելային, Ալժիրին և Նիկարագուային:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացավ նոյեմբերի 26-ին` 90 տարեկան հասակում: Նրա թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Անտյագո-դե-Կուբա քաղաքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



