Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել նաև Բոլիվիայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ալժիրում և Նիկարագուայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում յոթնօրյա սուգ է հայտարարել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Վկայակոչելով Interfax-ը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Բոլիվիայի պետական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց տեղադրված դրոշների վրա սգո ժապավեններ կամրացվեն: Նախապես ծրագրված մի շարք հանրային միջոցառումներ էլ չեղյալ կհայտարարվեն:
Բոլիվիան միացավ Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ հայտարարած 5 երկրներին` Կուբային, Ուրուգվային, Վենեսուելային, Ալժիրին և Նիկարագուային:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացավ նոյեմբերի 26-ին` 90 տարեկան հասակում: Նրա թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Անտյագո-դե-Կուբա քաղաքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



