Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են BBC-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողներին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ երկու լրագրողի են ձերբակալել` BBC-ի թուրքական ծառայության թղթակից Հատիս Քամերին և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակցին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, ձերբակալությունները տեղի են ունեցել Դիարբեքիր և Շիրվան քաղաքներում: Աղբյուրի տվյալներով` լրագրողներին չեն հայտնել ձերբակալման պատճառը:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր 52-ամյա ֆրանսիացի լրագրող Օլիվյե Բերտրանը, որին ավելի ուշ արտաքսել էին հայրենիք:
Թուրքիայում այս տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի գործով հետաքննության շրջանակներում երկրում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել: Բացի դրանից՝ իշխանությունները շուրջ 100 լրատվական գործակալություն են փակել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



