Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են BBC-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ երկու լրագրողի են ձերբակալել` BBC-ի թուրքական ծառայության թղթակից Հատիս Քամերին և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակցին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, ձերբակալությունները տեղի են ունեցել Դիարբեքիր և Շիրվան քաղաքներում: Աղբյուրի տվյալներով` լրագրողներին չեն հայտնել ձերբակալման պատճառը:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր 52-ամյա ֆրանսիացի լրագրող Օլիվյե Բերտրանը, որին ավելի ուշ արտաքսել էին հայրենիք:
Թուրքիայում այս տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի գործով հետաքննության շրջանակներում երկրում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել: Բացի դրանից՝ իշխանությունները շուրջ 100 լրատվական գործակալություն են փակել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



