Էստոնիայում ուղևորուհին նստել է ավտոբուսի ղեկին` հարբած վարորդի փոխարեն
ОБЩЕСТВОԼատվիայի հետ սահմանից ոչ հեռու ոստիկանությունը կանգնեցրել է Տալլին-Ռիգա երթուղով ընթացող ավտոբուսը, որը հարբած վարորդի փոխարեն վարելիս է եղել ուղևորուհիներից մեկը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հղում անելով Delfi պարբերականին:
«Վարորդ ասել էր, որ օղի էր խմել», - հայտնել էր ավտոբուսի ուղևորուհիներից մեկը:
Նշվում է, որ ավտոբուսի ղեկին է նստել Էստոնիայի քաղաքացուհին, որը ավտոբուս վարելու վարորդական իրավունք է ունեցել: Նա ավտոբուսը վարել է մինչև Իկլա սահմանային անցակետ, որտեղ ավտոբուսը կանգնեցրել է ոստիկանությունը:
Աղբյուրի տվյալներով` 3 ժամ սպասելուց հետո ուղևորների հետևից նոր ավտոբուս է ժամանել, որով վերջիններիս տեղափոխել են Ռիգա, թեև ուղևորներից ոմանք գնալիս են եղել Վիլնյուս, Վարշավա և այլ քաղաքներ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



